Marca-ն տեղեկացնում է, որ պորտուգալացի պաշտպան Ռիկարդու Կարվալյուն և բրազիլացի կիսապաշտպան Կական կշարունակեն հանդես գալ «Ռեալ»-ում` նվազագույնը մինչև 2013 թվականի հունվարը:
Մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ավելի վաղ հայտնել էր, որ Կարվալյուն պետք է նոր թիմ փնտրի, և ամառային ամիսներին ֆուտբոլիստը մարզվեց հիմնական կազմից առանձին: Ռիկարդուն հնարավորություն ուներ իր կարիերան ՔՓՌ-ում շարունակելու, սակայն հրաժարվել էր տեղափոխությունից, քանի որ նրա ընտանիքն արդեն հարմարվել էր Մադրիդում:
Կական, ի տարբերություն Կարվալյուի, շարունակում է մարզվել թիմի հետ, սակայն հաճախ չի խաղադաշտ դուրս գալիս: Նա բաց է թողել «Ռեալ»-ի վերջին 3 հանդիպումները, սակայն, քանի որ նրա տրանսֆերը չի կայացել, Ժոզե Մոուրինյոն, հավանաբար, երբեմն Կակային կընդգրկի հիմնական կազմում










































