Պորտուգալացի Լուիշ Ֆիգուն բարձր է գնահատում Միլանի «Ինտեր»-ի շանսերը` Եվրոպայի Լիգայի ներկայիս խաղարկությունում:
Հիշեցնենք, որ այսօր, օգոստոսի 31-ին, Մոնակոյում կայացել է մրցաշարի խմբային փուլի վիճակահանությունը: «Ինտեր»-ի մրցակիցներն են «Ռուբին»-ը, «Պարտիզան»-ը և «Նեֆթչին»:
«Եվրոպայի Լիգան և Չեմպիոնների Լիգան եվրոպական 2 ամենակարևոր մրցաշարերն են: Այդ պատճառով մենք պետք է հնարավորինս լավ հանդես գանք Եվրոպայում: Մենք կդառնանք Եվրոպայի Լիգայի չեմպիոն, ապա նաև Չեմպիոնների Լիգայի հաղթող»,- Ֆիգուի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:








































