Գերմանական նորաձևության տունը՝ Jil Sander AG-ն, թողարկել է թղթե պայուսակներ, որոնք դարձել են «Աշուն- 2012» տղամարդկանց հավաքածուի անբաժանելի մասը:
Սովորական սուպերմարկետներում հանդիպող թղթե տոպրակ հիշեցնող աքսեսուարը պատրաստաված է ամուր թղթից և պատված հատուկ ծածկաշերտով, որպեսզի պայուսակն ավելի ձիգ լինի: Jil Sander-ի ներկայացրած պայուսակները թեև ջրակայուն են, սակայն լիարժեք պաշտպանված չեն խոնավության ներթափանցումից: Այս անսովոր աքսեսուարն արժե 190 եվրո: Ներկայուս Գերմանիայում վաճառքի հանված այս բոլոր պայուսակներն արդեն վաճառված են:
Նույն պայուսակի սև կաշվե տարբերակն արժե 490 դոլար: Գերմանական նորաձևության տան այս նոր առաջարկները արժանցել են քննադատների բարձր գնահատականներին:








































