Լիոնը հավանաբար գործարք կկատարի ամառային տրանսֆերային պատուհանի փակումից առաջ:
Le Parisien ֆրանսիական պարբերականը հայտնում է, որ «Լիոն»-ի կիսապաշտպան Միչել Բաստոսին գրեթե կարելի է «Ֆուլհեմ»-ի ֆուտբոլիստ համարել:
Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ Միչելի տրանսֆերի դիմաց 7 մլն ֆունտ է վճարվել:
Ավելի վաղ 29-ամյա բրազիլացին կարող էր Ալ-Հայն տեղափոխվել, բայց գործարքը չի կայացել: Նշենք նաև, որ «Լիոն»-ի կազմում Միչելը 2 շատ գեղեցիկ գոլ է հեղինակել ընթացիկ մրցաշրջանում:









































