Շվեյցարական Ցյուրիխ քաղաքում տեղի ունեցավ «Ադամանդե լիգա»-ի 200 մետր վազքի 13-րդ փուլի մրցությունը, որը հաջողությամբ պսակվեց ճամայկացի արագավազորդ Ուսեյն Բոլտի համար:
Հատկանշական է, որ առաջին երեք հորիզոնականներն էլ համապատասխանաբար զբաղեցրին Ճամայկայի ներկայացուցիչները՝ Բոլտը, Նիկել Աշմեյդը, Ջեյսոն Յանգը:
1. Ուսեյն Բոլտ (Ճամայկա)-19,66
2. Նիկել Աշմեյդ (Ճամայկա)-19,85
3. Ջեյսոն Յանգ (Ճամայկա)-20,08








































