Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները հաջորդ շաբաթ կքննարկեն ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարի հարցեր: Այս մասին, ինչպես տեղեկացնում է Trend գործակալությունը, այսօր հաղորդել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից:
Հանդիպումը տեղի կունենա Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում սեպտեմբերի 4-5-ը:
Սեպտեմբերի 3-7-ը Անկարայում, համաձայն ադրբեջանա-թուրքական համագործակցության, տեղի կունենա նաև երկու երկրների պաշտպանության բյուջեի ծրագրման փորձի փոխանակում:









































