Մադրիդի «Ռեալ»-ի հասարակայնության հետ կապերի գծով տնօրեն Էմիլիո Բուտրագենիոն, իսպանական մամուլի հաղորդմամբ, կարծում է, որ Անդրես Ինյեստան արժանի էր Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը:
Մադրիդյան ակումբի ներկայացուցիչը համոզված է, որ Ռոնալդուն ոչ պակաս արժանի էր այս տիտղոսին:
«Կարծում եմ՝ նախորդ մրցաշրջանում Ռոնալդուն արել է այն ամենը, ինչ հարկավոր է անել՝ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու համար»,- ասել է Բուտրագենիոն:
Նշենք, որ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստին քվեարկության միջոցով ընտրում են լրագրողները:









































