Monday, 22 06 2026
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը

Վերջին ամիսներին փախստականի կարգավիճակ ստանալու համար դիմել է 114 սիրիահայ. ՄՊԾ

Վերջին ամիսներին փախստականի կարգավիճակ ստանալու համար դիմել է 114 սիրիահայ: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեցին Միգրացիոն պետական ծառայությունից` հավելելով, որ դիմորդների մեծ մասը դիմել է հուլիս-օգոստոս ամիսներին:
Ծառայության աշխատակցուհին նաև ասաց, որ փախստականի կարգավիճակ ստացածները դեռևս փոքրաթիվ են, նոր քննություն է սկսվել ՄՊԾ-ում, հարցումներ են իրականացվում, որից հետո արդեն իսկ կարգավիճակ ստացածների հստակ պատկերը պարզ կլինի:

Նշենք, որ փախստականի կարգավիճակ ստանալու դիմումից հետո միայն 3 ամիս անց է դիմողը ստանում կարգավիճակ, եթե խնդիրներ չեն առաջանում, որովհետև դրանց առաջացման դեպքում կարգավիճակի տացման գործընթացը երկարաձգվում է ևս 3 ամսով:

ՄՊԾ աշխատակցուհին նաև տեղեկացրեց, թե որոնք են փախստականների արտոնություններն ու իրավունքները: ՀՀ-ում փախստականը բոլոր իրավունքներով հավասարեցված է ՀՀ քաղաքացու իրավունքներին, բացի ընտրելու և ընտրվելու իրավունքից: Եթե փախստականը ստանում է ՀՀ-ում օրինական բնակության իրավունք, ստանում է ճամփորդական փաստաթուղթ, ունի աշխատելու, բուժվելու, սովորելու իրավունք, ինչպես բոլոր քաղաքացիները, սակայն փախստականի դեպքում ՄՊԾ-ն փախստականի դիմումի հիման վրա կարող է միջնորդել համապատասխան մարմնին, նախարարությանը, որպեսզի անհրաժեշտության դեպքում փախստականը անվճար` պետպատվերի շրջանակում բուժում ստանա կամ ուսման վարձի զեղչ ստանա:

ՄՊԾ աշխատակցուհու վստահեցմամբ` բնակության վայրի հարցը լուծվում է փախստականի կարգավիճակ ստանալու մասին դիմումին զուգահեռ, քանի որ դիմումում նշվում է` անձն ունի՞ կացարանի կարիք, թե՝ ոչ: «Դիմումը ստանալուց հետո նրանց տրամադրվում է 3-ամսյա վկայական Հայաստանում մնալու, քանի դեռ փախստականը կացարան հայցող է, տեղավորվում է հատուկ կացարանում, իսկ կարգավիճակ ստանալուց հետո տեղավորվում է ժամանակավոր կացարանում»,- հստակեցրեց ՄՊԾ ներկայացուցիչը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում