«Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը կարծիք է հայտնել Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի վիճակահանության մասին: Մյունխենցիների խմբում են «Լիլ»-ը, «Վալենսիա»-ն և ԲԱՏԷ-ն:
«Թղթի վրա կարելի է գրել, որ մենք հեշտությամբ հաղթանակ կտանենք խմբային փուլում: Սակայն Չեմպիոնների Լիգան բարդ մրցաշար է, և հնարավոր չէ կանխավ որոշել, թե ինչ կարող է տեղի ունենալ:
Պետք է հարգանքով վերաբերվել բոլոր մրցակիցներին: «Բավարիա»-ն այդպես էլ կվարվի»,- փորձառու մասնագետի խոսքերը մեջբերում են գերմանական լրատվամիջոցները:









































