«Մանչեսթեր Սիթի»-ի հոլանդացի կիսապաշտպան Նեյջել Դե Յոնգը Իտալիա է ժամանել` «Միլան» իր տեղափոխությունն ավարտելու նպատակով:
Ակնկալվում է, որ կողմերը կքննարկեն գործարքի բոլոր պայմանները մինչև ամառային տրանսֆերային պատուհանի ավարտը:
Նշենք, որ Դե Յոնգի ծառայություններով վերջերս հետաքրքրված էր նաև «Ինտեր»-ը, սակայն հենց «Միլան»-ն է հոլանդացի ֆուտբոլիստի իրավունքները ձեռք բերելու թիվ մեկ հավակնորդը:









































