Օգոստոսի 30-ին, Հայաստանի ոստիկանապետ, գեներալ-մայոր Վլադիմիր Գասպարյանը հրաման է ստորագրել:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը shamshyan.com-ին հայտնել է, որ ոստիկանապետի հրամանով աշխատանքից ազատվել է Ոստիկանության Արագածոտնի մարզային բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գոռ Ալեքսանյանը:
Գ. Շամշյանը հայտնել է, որ այսօր ՀՀ ոստիկանապետի հրամանով Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի մի շարք սպաներ ազատվել են զբաղեցված պաշտոններից, մի քանիսն էլ` կարգապահական տույժերի են ենթարկվել, որոնց նկատմամբ Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում և Ոստիկանության շտաբում ծառայողական քննություններ են անցկացվել:











































