Saturday, 20 06 2026
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել

ԱԺ երեք պատգամավորների վերաբերյալ դիմումները` Էթիկայի հանձնաժողովում

Ազգային ժողովի նորակազմ Էթիկայի հանձնաժողովի օգոստոսի 31-ի նիստի օրակարգում կատարվել է լրացում: Ըստ ԱԺ պաշտոնական կայքէջի, հանձնաժողովը նախատեսում է քննարկել ոչ միայն ՀՀ քաղաքացի, Արարատի մարզի Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանի, այլև` «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» (ՓԻՆՔ Արմենիա) հասարակական կազմակերպության դիմումների քննության վերաբերյալ հարցերը:

«Փաստինֆո» գործակալության հարցին ի պատասխան, «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ից հայտնել են, որ իրենց դիմումը վերաբերում է ԱԺ պատգամավորներ Արծվիկ Մինասյանի և Էդուարդ Շարմազանովի կողմից «ատելության հիմքով կատարված հանցագործությունը` DIY ակումբի պայթեցումը, հրապարակայնորեն արդարացնելուն»:

Նշվել է, որ նամակը ուղարկվել է նաև ՀՀ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին, սակայն վերջինը պարզաբանել է, որ «այս խնդրի կարգավորման համար իրավասու չէ»:

«ԱԺ էթիկայի հանձնաժողովին ուղղված նամակը կոչ է անում վերջինիս համապատասխան քննություն իրականացնել և որոշում կայացնել պատգամավորի էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ, ինչը մտնում է վերջինիս իրավասության մեջ համաձայն ԱԺ կանոնակարգի հոդված 24.2-ի:
Ինչպես «Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել էր, Ա. Զադոյանի դիմումը վերաբերում է համամասնական ընտրակարգով` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակից ԱԺ պատգամավոր ընտրված Կարո Կարապետյանին: Նրանց միջև դեռևս 2009թ. տեղի է ունեցել վիճաբանություն, ապա ծեծկռտուք, հնչել են կրակոցներ, ինչի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ: Նախապես երկուսն էլ հանդիսացել են վկաներ, հետագայում` 2010թ., Ա. Զադոյանին առաջադրվել է մեղադրանք` ՀՀ ԱԺ պատգամավոր, Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ Կ. Կարապետյանի առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս պատճառելու համար:

Ա. Զադոյանը տևական ժամանակ պահանջում է, որ Կարապետյանին ևս մեղադրանք առաջադրվի և վերջինս չօգտվի պատգամավորին վերապահված անձեռնմխելիության իրավունքից: Ընթացիկ տարվա մայիսի սկզբին Ա. Զադոյանը դիմել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում