Ավստրալիայի հարավում «Գրինփիս»-ի ակտիվիստները գրավել են Լինքոլնի նավահանգիստը. նպատակը «Մարգիրիս» ձկնորսական նավին խոչընդոտելն է: Այս մասին տեղեկացնում է կազմակերպության կայքը:
Բնապահպանները լողալով հասել են դեպի 9 500 տոննա տարողությամբ նավը: Ինչպես նշում է Agence France-Presse-ը` ակտիվիստներին թույլ չեն տվել բարձրանալ նավի վրա, ինչից հետո նրանք լողալով անցել են նավահանգստի կողմը:
Ձկնորսական նավը Լինքոլն էր եկել Նիդերլանդներից: Այն պետք է այնտեղ մնա 5 օր և, փոխելով լիտվական դրոշը ավստրալիականի, ճամփա ընկնի դեպի Թասմանիայի ափ` ձուկ որսալու:
«Գրինփիս»-ի ակտիվիստները հանդես են հալիս «Մարգիրիսի» գործունեության դեմ` պնդելով, որ հսկայական ձկնորսական նավը «բառացիորեն կծծի ձկների ամբողջ վտառներ»:
Սպասվում է, որ ձկնորսական նավին կթույլատրվի որսալ ավստրալիական ջրերում հասանելի ձկների մինչև 10 տոկոսը:









































