Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդար»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը խոստովանել է, որ հպարտանում է «Շախտյոր»-ի կազմում հանդես եկող իր ընկեր և հայրենակից Հենրիկ Մխիթարյանի հաջողություններով:
«Ես հաճախ եմ զրուցում Հենրիկի հետ, բայց ոչ գոլերի մասին: Ես հպարտանում եմ նրանով: Այժմ «Շախտյոր»-ի կազմում նա ավելի շատ գոլեր է հեղինակում, քան Եվրոպայի ցանկացած այլ հարձակվող: Դա պարզապես հիանալի է Մխիթարյանի, ինձ և մեր ազգային ընտրանու համար:
Ես շատ ուրախ եմ ընկերոջս համար: Նա երիտասարդ է, անընդհատ բարելավում է իր ունակությունները, և հուսով եմ, որ Հենրիկը կդառնա շատ բարձր վարկանիշ ունեցող խաղացող»,- հայտարարել է Մովսիսյանը:








































