Բրազիլական մամուլի տեղեկացմամբ՝ Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, լեգենդար Ռոնալդոն կարծում է, որ հավաքականի մարզչի պաշտոնում իր գործունեությունը պետք է շարունակի Մանու Մենեզեսը:
Հիշեցնենք, որ վերջերս տեղեկատվություն էր շրջանառվում, ըստ որի՝ Բրազիլիայի ազգային հավաքականի մարզիչ Մանու Մենեզեսը լքելու է թիմը, քանի որ «Լոնդոն-2012» Օլիմպիական խաղերում հավաքականը չկարողացավ ունենալ այն հաջողությունը, որն անհրաժեշտ էր բրազիլացիներին՝ չնայած արծաթե մեդալ նվաճելուն:
«Մենեզեսը պետք է շարունակի իր աշխատանքը. նա շատ լավ է դա անում: Ես ուղղակի վստահ եմ, որ գալիք ԱԱ-ում մենք շատ ուժեղ թիմ կունենանք: Իսկ ինչ վերաբերում է Օլիմպիական խաղերին, ապա բրազիլական ֆուտբոլի ոչ մի սերնդի չի հաջողվել հաղթող ճանաչվել այդ մրցաշարում»,- ասել է Ռոնալդոն:









































