Իսպանական մամուլը տեղեկացնում է, որ Մյունխենի «Բավարիա»-ի նորեկ Խավի Մարտինեսը շատ ուրախ է գերմանական ակումբը համալրելու համար, չնայած երկար ժամանակ է սպասել «Բավարիա» տեղափոխվելուն:
Նշենք, որ Խավի Մարտինեսի ապագան այս ամառվա տրանսֆերային պատուհանի գլխավոր հարցերից մեկն էր: Ֆուտբոլիստի վերաբերյալ «Բավարիա»-ի ու «Աթլետիկ»-ի բանակցությունները այդքան էլ դյուրին չընթացան:
«Երկար սպասեցի այս ամենին, սակայն հիմա երջանիկ եմ: Ցանկանում եմ արդեն սկսել իմ ելույթները այնպիսի հարուստ պատմություն ունեցող թիմի կազմում, ինչպիսին «Բավարիա»-ն է: Լավ է, որ այս հարցն իմ օգտին լուծվեց»,- ասել է Մարտինեսը:






































