Իսպանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ երկրի Սուպերգավաթի խաղարկության «Բարսելոնա»-ի հետ պատասխան խաղից հետո Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը շնորհակալություն է հայտնել «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստներին:
Ժոզե Մոուրինյոյի սաներն առավելության են հասել 2:1 հաշվով և Իսպանիայի սուպերգավաթակիր դարձել: Երբ նրանց պարգևատրում էին խաղից հետո, կատալոնական ակումբի ֆուտբոլիստները չլքեցին խաղադաշտը:
«Շնորհակալություն եմ հայտնում «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստներին. նրանք չլքեցին խաղադաշտը պարգևատրության պաշտոնական արարողության ժամանակ: Իսկ Վիկտոր Վալդեսը հիանալի խաղաց` բարդ իրավիճակներում փրկելով իր թիմը հերթական գոլից: Հնարավոր է` մրցաշրջանի մեկնարկն այնքան էլ հաջող չէր մեզ համար, սակայն այսօր մենք գերազանց ֆուտբոլ ցուցադրեցինք»,- ասել է Իկեր Կասիլյասը:









































