«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների զոհերից Զաքար Հովհաննիսյանի ընտանիքի կենդանի մնացած միակ ներկայացուցիչը` նրա քույր Մարիամը, եղբոր 35-ամյակը այսօր նշելու է ընդդիմադիր ակտիվիստների հետ Զաքարի շիրիմին այցելելով:
Թերթը հիշեցնում է, որ Զաքար Հովհաննիսյանը Մարտի 1-ին Մաշտոցի պողոտայի շուկայի դիմաց որովայնի շրջանում ստացել էր հրազենային վնասվածք, տեղափոխվել Երևանի թիվ 3 կլինիկական հիվանդանոց, որտեղ էլ մահացել էր: Դեռ երկու տարեկանում Զաքար Հովհաննիսյանը կորցրել էր մորը, ապա` 1988-ի ղարաբաղյան շարժման ժամանակ զոհվել էր նաև եղբայրը: Վերջերս էլ մահացավ հիվանդ հայրը, ում մինչև 2008 թվականը խնամում էր Զաքարը:








































