Ֆրանսիայի ամենատարեց բնակչուհի Փոլ Բրոնզինին մահացել է չորեքշաբթի երեկոյան Ռոբոնի ծերանոցում: Այս մասին հաղորդում են ֆրանսիական լրատվամիջոցները:
Բրոնզինին ծնվել է Մարսելում 1900 թ-ի հուլիսին: Հուլիսին նա ընտանիքի և լրագրողների ներկայությամբ նշել է իր 112-րդ տարելիցը: Բրոնզինին հինգ երեխա է ունեցել, 12 թոռ և 16 ծոռ:
Ֆրանսուհին երկրի ամենաերկարակյաց մարդն է դարձել Մարի-Թերեզ Բարդեի մահից հետո, ով հունիսի 8-ին մահացել է 114 տարեկան հասակում:






































