Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի 31-ամյա հարձակվող Դմիտար Բերբատովը շուտով պաշտոնապես կդառնա իտալական «Ֆիորենտինա»-ի խաղացող: Լրատվական գործակալության պնդմամբ՝ ֆուտբոլիստն այսօր մեկնելու է Իտալիա՝ թիմի հետ անձնական համաձայնագիր ստորագրելու:
Նշվում է, որ կողմերը համաձայնության են եկել պայմանագիրը կնքել երկամյա ժամկետով: Փաստաթղթում կլինի կետ, որի համաձայն՝ պայմանագրի ավարտից հետո երկկողմ համաձայնության պայմաններում կարող է երկարաձգվել այն:
Հավելենք, որ ավելի վաղ Բերբատովը խոստովանել էր, որ ցանկություն ունի հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ից, քանի որ խաղալու պրակտիկա չունի, իսկ հնարավորություն չի ստանում: Հաշվի առնելով Ռոբին վան Պերսիի տեղափոխությունը՝ ֆուտբոլիստը շատ ավելի քիչ հնարավորություն կունենար «ՄՅու»-ում:









































