Երեքշաբթի Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքում հակառազմական հանրահավաքի մի խումբ մասնակիցներ փորձել են ձերբակալել ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին` ռազմական հանցագործությունների դիմաց նրան պատժելու համար: Այս մասին հաղորդում է Взгляд-ը:
Դեպքը տեղի է ունեցել երեկ կեսօրին: Ոստիկանությունը խոչընդոտել է նրանց մուտք միջոցառմանը, որտեղ պետք է ելույթ ուներ Ռայսը: Իրենց հետ ձեռնաշղթաներ բերած ակտիվիստները խոստովանել են, որ ցանկանում են Ռայսին «քաղաքացիական ձերբակալության» ենթարկել: Ակտիվիստների թվում եղել են կանանց Code Pink կազմակերպության անդամներ:
Նրանց հեռացնելիս լուրջ միջադեպեր տեղի չեն ունեցել: Ոստիկանները նրանց պարզապես խնդրել են լքել մասնավոր սեփականություն հանդիսացող շենքը:
Ակտիվիստները դուրս են եկել փողոց, ոմանք պառկել են մայթերին և իրենց պատել արյուն հիշեցնող կարմիր ներկով: Նրանք խոստովանել են, որ շարունակելու են փորձել «ձերբակալել» Ջորջ Բուշ-կրտսերի վարչակազմի ներկայացուցիչներին:










































