Օգոստոսի 28-ին Չեխիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպել է Չեխիայի մշակույթի նախարար Ալենա Հանակովայի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է մշակույթի ոլորտում հայ-չեխական համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ մշակույթի օրերի, ցուցահանդեսների և փառատոնների կազմակերպման ոլորտներում: Ընդգծելով, որ Հայաստանը և Չեխիան հինավուրց ու հարուստ մշակութային ժառանգություն և ավանդույթներ ունեցող երկրներ են` ՀՀ դեսպանը նշել է, որ երկու մայրաքաղաքներում դիվանագիտական առաքելությունների փոխանակումը նոր հնարավորություններ է ստեղծում մշակութային կապերն ընդլայնելու և զարգացնելու համար:
Չեխ նախարարը կարևորել է կինոարվեստի բնագավառում, ինչպես նաև Լիդիցեի հուշահամալիրի և Երևանի ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գործակցության հեռանկարները:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ մշակույթի ոլորտում արդյունավետ գործակցության համար զրուցակիցները կարևորել են 2010 թվականի դեկտեմբերի 10-ին Երևանում ստորագրված ՀՀ և ՉՀ կառավարությունների միջև մշակույթի, կրթության, գիտության, երիտասարդության և սպորտի բնագավառներում համագործակցության մասին համաձայնագիրը:










































