«Իսահակ» արևադարձային փոթորիկը, որն ԱՄՆ-ի ափերին է մոտենում Մեքսիկական ծոցի կողմից, վերածվել է առաջին կարգի մրրիկի: Այս մասին հայտնել է Agence-France Presse-ը` վկայակոչելով Ազգային փոթորկային կենտրոնին:
Այժմ «Իսահակ» փոթորկի արագությունը կազմում է ժամում 120 կմ: Օդերևութաբանների կարծիքով` մոտ ժամանակներն այն կարող է վերածվել երկրորդ կարգի մրրիկի, իսկ քամու արագությունը կգերազանցի ժամում 160 կմ-ը:
Ինչպես նշում է Associated Press-ը, փոթորիկն արդեն հասել է Լուիզիանա նահանգ:
Հիշեցնենք, որ նախագահ Բարաք Օբաման արևադարձային «Իսահակ» փոթորկի մոտենալու հետ կապված արտակարգ դրություն է հայտարարել Լուիզիանա նահանգում: Սպիտակ տնից տեղեկացրել են, որ ազգային անվտանգության նախարարությունը և Արտակարգ իրավիճակների վարչությունը բոլոր հարցերում կաջակցեն բնակչությանը:








































