Հունաստանը նախատեսում է ստեղծել հատուկ տնտեսական գոտիներ` ապահովելու մասնավոր ներդրումներն ազգային տնտեսության մեջ: Այս մասին հայտնել է Reuters-ը:
Կառավարության նախագծի համաձայն` գոտիները ներդնողներին կառաջարկեն հարկային և ադմինիստրատիվ արտոնություններ:
Այժմ Հունաստանի կառավարությունը բանակցում է Եվրահանձնաժողովի հետ` արտոնյալ գոտիներ ստեղծելու վերաբերյալ:
Զարգացման նախարար Կոստիս Խացիդակիսի խոսքերով` հատուկ գոտիների կարգավիճակը թույլ չի տա աշխատակիցներին վճարել «շատ ցածր աշխատավարձ»:
«Աշխատանքային կոդեքսն ամբողջությամբ պահպանվելու է»,- հավաստիացրել է նա: