Լոնդոնի «Արսենալ»-ի իսպանացի կիսապաշտպան Միկել Արտետան մեկնաբանել է հոլանդացի հարձակվող Ռոբին վան Պերսիի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ»:
«Ռոբին վան Պերսին հիանալի խաղացող է: Անցած մրցաշրջանում նա գոլեր էր հեղինակում գրեթե բոլոր հանդիպումներում:
Հասկանալի է, որ վան Պերսիին անհնար է փոխարինել: Այն փաստը, որ «Յունայթեդ»-ը ձեռք է բերել 29-ամյա հարձակվողի տրանսֆերը, ապացուցում է, որ ֆուտբոլային տաղանդներն այդքան էլ շատ չեն: Վան Պերսին արտասովոր ֆուտբոլիստ է: Այժմ մենք անում ենք հնարավոր ամեն ինչ թիմում հավասարակշռությունը վերականգնելու համար»,- Արտետային մեջբերում է Daily Mirror-ը:





































