Նոր տեսահոլովակը գիրուկ Քրիստինա Ագիլերայից զոհողություններ է պահանջել: The Daily Mail-ի փոխանցմամբ՝ նա իր մարմինը հազիվ է տեղավորել շատ նեղ ու կարճ զգեստի մեջ:
Բրիտանական պարբերականի տարածած լուսանկարներն արվել են անցած շաբաթ` Լոս Անջելեսում անցկացված Your Body սինգլի տեսահոլովակի նկարահանումների ժամանակ:
Մեկ երեխայի մայր 31-ամյա աստղը համադրել է մազերի, կոշիկների և ավտոմեքենայի գույնը վարդագույնի մեջ:
Նշենք, որ Քրիստինա Ագիլերան նույնպես սիրում է իր հաջողություններով կիսվել Twitter-ի իր բաժանորդների հետ: Լուսանկարները տեղադրելով միկրոբլոգների ցանցի իր էջում` նա գրել է. «Պատրաստվե~ք»:
Նշենք, որ նոր երգը կներառվի աշնանը թողարկվելիք Ագիլերայի 7-րդ ալբոմում:












































