Իսպանական AS-ը տեղեկացնում է, որ «Ռասինգ»-ի նախկին ֆուտբոլիստ Դոմինգո Սիսման պայմանագիր է ստորագրել «Ատլետիկո»-ի հետ:
30-ամյա խաղացողը նոր թիմ է տեղափոխվել վարձակալական հիմունքներով:
Սիսման բազմակողմանի ֆուտբոլիստ է. կարող է խաղալ թեˊ որպես կենտրոնական պաշտպան, թեˊ որպես ձախեզրային: Այսինքն՝ նա կարող է լինել նաև Ֆելիպե Լուիսին փոխարինող:








































