Ճապոնիայի արտգործնախարար Կոիտիրո Գեմբան մեկնաբանել է երեկ տեղի ունեցած դեպքը` կապված Չինաստանում Ճապոնիայի դեսպանի ավտոմեքենայի դրոշի անհետացման հետ:
«Մեծ ափսոսանք եմ հայտնում։ Ազգային դրոշը երկրի հպարտությունն է, և համապատասխան միջազգային կանոնների` այն պետք է հարգել»,- նախարարի խոսքերն է մեջբերում Interfax-ը:
Նա նկատել է, որ ԱԳՆ-ն հատուկ պատվիրակ կուղարկի, որը ՉԺՀ-ի նախագահ Հու Ձինտաոյին նամակ կուղղի, բացի այդ՝ ավելացրել է, որ գերատեսչությունը «կհայտարարի կտրուկ բողոք ու կպահանջի ձեռնարկել միջոցառումներ ու տեղի ունեցածի քրեական դատապարտում»:
Գեմբան հրաժարվել է հրապարակել ուղարկվելիք ուղերձի բովանդակությունը, սակայն նշել է, որ դրանում կլինի նաև վիճահարույց Դյոյուիյդաու (Սենկակու) կղզիների հարցը:









































