Մեքսիկայում ամերիկյան դեսպանության ավտոմեքենայի ուղղությամբ կրակ արձակելու գործով մեքսիկական դատարանը 12 դաշնային ոստիկանների ձերբակալման օրդեր է տվել: Agence France-Presse-ը` հղում անելով մեքսիկական կառավարության անանուն աղբյուրին, հայտնում է, որ ոստիկանները կենթարկվեն 40-օրյա կալանքի` պաշտոնեական չարաշահման մեղադրանքով:
Մեքսիկայի հասարակության անվտանգության նախարարությունից հաղորդել են, որ ոստիկանները հետապնդել են հանցագործներին, իսկ դիվանագետների մեքենայի ուղղությամբ կրակ արձակել սխալմամբ: Հաղորդվում է, որ մեքենայում է գտնվել նաև մեքսիկական ռազմածովային ուժերի կապիտանը: Նա թեթև վնասվածք է ստացել: Կապիտանն ու ամերիկյան դիվանագետները ուղևորվում էին ռազմական օբյեկտ:
Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 24-ին` Մեխիկոյից հարավ տանող ավտոմայրուղու վրա: 4 մեքենաներ հետևել են դիվանագետների մեքենային և դրա ուղղությամբ կրակ արձակել:








































