Կրասնոդարի «Կուբան»-ի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը հայնել է, որ իրեն չի զարմացրել Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրի շրջանակներում կայացած «Վոլգա»-ի հետ հանդիպման խոշոր հաշիվը: Հիշեցնենք, որ կրասնոդարցիներն առավելության են հասել 6:2 հաշվով:
«Հիանալի խաղ էր: Ասեմ, որ մենք կարող էինք զրոյով ավարտել այսօրվա խաղը: Զարմացած չեմ խոշոր հաշվի կապակցությամբ: Մենք արագ էինք գործում և հաջողությամբ իրացնում բազմաթիվ գոլային պահերը:
Խաղից հետո լավ զգացումներ ունեմ: Առաջին անգամ էի խաղում «Կուբան»-ի մարզադաշտում: Ինձ շատ դուր եկավ»,- Օզբիլիսի խոսքերը մեջբերում է РИА Новости-ն:








































