Ժամը 16.55-ին Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղ հրդեհաշիջման մեկնող հրշեջ-փրկարարները գյուղի սկզբնամասում նկատել են շրջված սայլակավոր մոտոցիկլետ:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հրշեջ-փրկարարներից մեկի ուղեկցությամբ վարորդ՝ 1991 թ. ծնված Գևորգ Խաչատրյանը մասնավոր ավտոմեքենայով տեղափոխվել է Մարտունի քաղաքի հիվանդանոց:
Տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:







































