Իտալական «Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին խոսել է Անտոնիո Կասանոյի հնչեցրած արտահայտությունների մասին, ըստ որոնց՝ Կասանոն «Միլան»-ից հեռացել է մի մարդու պատճառով, որը խոստումներ է տվել, սակայն իրականություն չի դարձրել:
«Սա առաջին և հուսով եմ՝ վերջին անգամն է, որ որևէ խաղացող նման բան կասի իմ հասցեին: Եթե ինչ-որ բան եմ ասում, առավել ևս՝ խոստանում, ապա պահում եմ իմ խոստումը: Ես երբեք չեմ խոստացել, որ պայմանագիրը կերկարաձգեմ: Ինչո՞ւ պետք է անեմ 2011 թվականին, երբ մինչև 2014-ը գործում է պայմանագիրը»,- իտալական մամուլի փոխանցմամբ ասել է Գալիանին:






































