70-ական թվականների Գերմանիայի հավաքականի լավագույն խաղացող Գյունտեր Նետցերն իր հիացմունքն է արտահայտել երիտասարդ ֆուտբոլիստների վերաբերյալ: Լեգենդար Նետցերը հատուկ առանձնացրել է «Բորուսիա»-ի ֆուտբոլիստներին` Մարկո Ռոյսին և Մարիո Գյոտցեին:
«Թե´ «Բորուսիա»-ում և թե´ Գերմանիայի ազգային հավաքականում այս երկու ֆուտբոլիստները միշտ պետք է իրենց ուրույն տեղն ունենան:
Ռոյսն անցյալ տասնամյակի ամենահեռանկարային և օգտակար ֆուտբոլիստներից է: Նա օժտված է մեծագույն ֆուտբոլիստի բոլոր որակներով:
Գյոտցեն նույնպես գերմանական ֆուտբոլի մեծ հույսն է: Աստված տա, որ նա շուտ ապաքինվի վնասվածքից հետո և վերադառնա միջազգային արենա»,- գերմանական լրատվամիջոցները մեջբերում են Նետցերի խոսքերը:









































