«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին կարող է հրաժարական ներկայացնել Անգլիայի առաջնության արդեն մեկնարկած մրցաշրջանի ավարտից հետո: Daily Mail-ը հայտնում է, որ պատճառն ակումբի ղեկավարների հետ ունեցած տարաձայնություններն են:
Լրատվամիջոցի տեղեկությունների համաձայն` իտալացի մասնագետը դժգոհ է, որ Անգլիայի չեմպիոնների ղեկավարները բավարար միջոցներ չեն տրամադրել թիմը հզորացնելու համար: Մասնագետը չի զգում ակումբի սեփականատերերի աջակցությունը:
Նշենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «քաղաքայիններ»-ը ձեռք են բերել միայն «Էվերթոն»-ի ֆուտբոլիստ Ջեկ Ռոդուելի իրավունքները: Ակնկալվում է, որ առաջիկա օրերին «Սիթի» կտեղափոխվի նաև «Սուոնսի»-ի խաղացող Սքոթ Սինքլեյրը:







































