Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Կակայի մասին:
«Ես ասել եմ նրան, որ եթե ցանկանում է մնալ, ապա պետք է գիտակցի, որ ավելի քիչ է խաղալու, քան անցած մրցաշրջանում, և պետք է հասկանա, որ առանցքային խաղերում չի մասնակցելու: Եթե ցանկանում է հետագայում խաղալ Աշխարհի առաջնությունում, ապա նա պետք է փոխի ակումբը: Ես ասել եմ նրան, որ հիմնական կազմում խաղալու շանս չունի»,- մասնավորապես ասել է Մոուրինյոն:







































