Ամենաքիչը 300 մարմին է հայտնաբերվել Սիրիայի մայրաքաղաքից հարավ-արևմուտքում գտնվող Դարա քաղաքում:
Ինչպես հաղորդում է Al Arabiya-ն, հղում կատարելով ընդդիմության ակտիվիստներին, մարմինների մեծ մասը հայտնաբերվել է բնակելի շենքերի նկուղներում: Ակտիվիստները պնդում են, որ նրանք գնդակահարվել են կառավարական զորքերի օպերացիայի ժամանակ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին կառավարական զորքերը զրահատեխնիկայի միջոցով մտել են Դարա քաղաք:
Հաղորդում էին, որ զինվորականները ստուգումներ են իրականցրել չքանդված շենքերում: Նրանք ապստամբների կողմից գրեթե դիմադրության չեն հանդիպել, քանի որ ընդդիմադիրները մինչ այդ լքել էին քաղաքը:









































