Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը Անգլիայի Պրեմիեր լիգայի՝ երեկ տեղի ունեցած «Մանչեսթեր Յունայթեդ» – «Ֆուլհեմ» (3-2) խաղից հետո նշել է, որ գոհ է իր թիմի աշխատանքից:
«Վան Պերսին շատ լավ գոլ խփեց՝ գեղեցիկ լրացնելով կոմբինացիան: Սա նրա ոճն է: Այս գոլից հետո մենք սկսեցինք լավ խաղալ:
Գոհ եմ նաև Կագավայի խաղից: Նրանք թիմային են խաղում, բայց որոշ ժամանակ է պետք՝ լիովին հարմարվելու համար:
Լավ ֆուտբոլ ցուցադրեցինք վատ մեկնարկից հետո: Կարող էինք խփել չորս, հինգ, նաև վեց գոլ»,- Sky Sports-ի փոխանցմամբ՝ ասել է Ֆերգյուսոնը:








































