«Արդարություն և զարգացում» կուսակցության որդեգրած քաղաքականությունը սպառնում է Թուրքիայի ազգային և հասարակական հետաքրքրություններին: Այս մասին հաղորդում է թուրքական «Յուրտ» թերթը:
Թերթը նշում է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի կարող ազատվել նեղ մահմեդական հայացքներից և դառնալ թուրքական պետության իսկական ղեկավար, իսկ նրա կողմից ղեկավարվող կառավարությունը հանդես է գալիս ոչ թե որպես սոցիալ- քաղաքական, կրոնական և էթնիկական կուսակցություն, այլ` որպես «Մուսուլման եղբայրներ» շարժման մասնաճյուղ:
Հոդվածի հեղինակները նշում են, որ Էրդողանի կառավարությունը Թուրքիան վերածել են մոջահեդների հավաքատեղիի, որ Անթակիա սահմանային քաղաքը վերածվել է դանդաղ գործողության ռումբի, որը կարող է պայթել ցանկացած պահի:







































