«Ֆուլհեմ»-ի հետ հանդիպման վերջին րոպեներին «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունին ազդրի ուժեղ վնասվածք է ստացել:
Ռունին նետվել է դեպի Ռոդալյեգիի հարվածը, որից հետո կոլումբացին պատահաբար կանգնել է Ռունիի ոտքին: Արդյունքում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ռմբարկուն ստիպված է եղել լքել խաղադաշտը:
«Ռունին շատ խոր վնասվածք է ստացել: Նրան հիվանդանոց են տեղափոխել: Կարծում եմ, որ նա չի կարող խաղալ շուրջ 4 շաբաթ»,- հանդիպման ավարտից հետո հայտնել է Ալեքս Ֆերգյուսոնը:










































