Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը պաշտոնական այցով մեկնում է Ուկրաինա և Հունաստան, հաղորդում է 1news.az-ը:
Ուկրաինայում Մամեդյարովը հանդիպումներ է ունենալու այդ երկրի արտգործնախարար Կոնստանտին Գրիշչենկոյի, նախագահ Վիկտոր Յանուկովիչի և վարչապետ Նիկոլայ Ազարովի հետ, ինչպես նաև մասնակցելու է ՎՈՒԱՄ արտգործնախարարների համաժողովին:
Իսկ Հունաստանում նա հանդիպելու է նախագահ Պապանդրեուի, արտգործնախարար Դրուցասի և խորհրդարանի խոսնակ Պեցալնիկոյի հետ:






































