Ֆրանսիայի շախմատի ֆեդերացիան որոշում է կայացրել դադարեցնել երկրի առաջնությունը մրցաշարի մասնակից Քրիստիան Բաուերի երեխայի մահվան պատճառով: Այս մասին տեղեկացնում է ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Գրոսմայստերի որդին՝ Լուին, ընդամենը 4-ամսական էր: Նման ողբերգության պատճառով որոշվել է չանցկացնել մրցաշարի վերջին տուրը և թայ-բրեյքը:
Արդյունքում` երկրի չեմպիոնի կոչումը բաժին է հասել 4 գրոսմայստերների` Բաուերին, Էտյեն Բակրոյին, Ռոման Էդուարդուին և Մաքսիմ Վաշյե-Լագրավին, ովքեր վերջին տուրից առաջ 7 միավորով զբաղեցնում էին առաջատարի դիրքը:






































