Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը Պրահայում անցկացվող Եվրոպայի պատանեկան առաջնությունում մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ նվաճեց չեմպիոնի տիտղոսը Մ-12 մրցաշարում: Հայկն անընդմեջ 8 հաղթանակ է տարել:
Հայկը 1.5 միավորով առաջ է անցել իր մոտակա հակառակորդներից: Այսպիսով` մեր շախմատիսիտը պահպանեց իր տիտղոսը և երկրորդ անգամ անընդմեջ ճանաչվեց Եվրոպայի չեմպիոն:








































