Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Արամ կաթողիկոսի ոտնձգությունը «Ամենայն հայոց» տիտղոսին

Օրերս Թեհրանի «Արաքս» շաբաթաթերթն անդրադարձել էր Անթիլիասի գահակալի կողմից Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ին «Ամենայն հայոց» կաթողիկոսի տիտղոսով կոչելու հրահանգին:

Թերթը հիշեցնում է, որ 1995 թ. հունիսի 28-ին Լիբանանի թեմի առաջնորդ Արամ արք. Քեշիշյանը ընտրվել է Անթիլիասի գահակալ, և Արամ Ա կաթողիկոսի՝ Իրան կատարած անդրանիկ հովվապետական այցի (10-24 հունվարի1996թ.) ժամանակվանից սկսել է արծարծվել Տանն Կիլիկիո կաթողիկոսին «Ամենայն հայոց» տիտղոսով հիշելու խնդիրը, ինչը մեծ դժգոհություն է առաջացրել Կիլիկիո կաթողիկոսության ենթակա թեմերի և հատկապես իրանահայության, անգամ ազնիվ դաշնակցականների մոտ:

Պատմական ակնարկ.

1441 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոսի Բարձր Աթոռը Կիլիկիայից տեղափոխվում է Սուրբ Էջմիածին, և, ըստ էության, այդ ժամանակից «Ամենայն հայոց» տիտղոսը միայն Մայր Աթոռ Ս. Էջմիածնի գահակալին է վերապահված: Գրիգոր IX /1439-1441/ կաթողիկոսի ծանր հիվանդությունը չի թողնում նրան տեղափոխվել Էջմիածին, և եկեղեցական խորհուրդը կաթողիկոս է ընտրում Կիրակոս Վիրապեցուն (1441-1443): Իսկ Գրիգոր Կաթողիկոսի մահից հետո Կիլիկիայում ստեղծում է Մեծն Կիլիկիո Տան կաթողիկոսությունը, որը եղեռնի պատճառով հաստատվում է Անթիլիասում:

«Ամենայն հայոց» տիտղոսի մասին խոսակցությունները շարունակվում են առ այսօր:

Էջմիածնի և Կիլիկիայի հարաբերությունները, կրոնագետ Հովհաննես Հովհաննիսյանի դիտարկմամբ, սրվել էին 1950-ականներից, երբ տեղի գահակալի ընտրության հարցում որոշ հոգևորականներ Էջմիածինի միջամտությունն անհարկի համարեցին՝ պատճառաբանությամբ, թե դա միջամտություն է իրենց ներքին գործերին, քանի որ Հայ Առաքելական եկեղեցու չորս ճյուղերն էլ ինքնանկախ են, և մեկ այլ եկեղեցի կամ մեկ այլ ճյուղ հնարավորություն չունի ո՛չ իրավականորեն, ո՛չ այլ եղանակով միջամտելու այլ ճյուղի ներքին գործերին, այսինքն՝ Էջմիածինը, Կիլիկիան, Պոլսի և Երուսաղեմի պատրիարքարանները բավական անկախ են իրարից, ինչն էլ շատ հաճախ հանգեցնում է տարբեր խնդիրների: Նրա խոսքով, Էջմիածինը մշտապես կոչվել է Ամենայն հայոց կաթողիկոսություն, և որևէ այլ տիտղոսի որդեգրումը մնացած երեք գահակալներից որևէ մեկի կողմից դիտվում է ուղղակի միջամտություն Էջմիածնի ներքին գործերին:

Կրոնագետը Էջմիածին և Կիլիկիայի հարաբերությունները բաժանում է չորս մեծ շրջանների. առաջին՝ 50-ականների խզման շրջանից մինչև 88-ի երկրաշարժը ընկած շրջանն է, երբ Գարեգին Բ Կիլիկիո կաթողիկոսը, որը հետագայում դարձավ Գարեգին Ա Ամենայն հայոց կաթողիկոս, այցելեց Էջմիածին և Վազգեն վեհափառի հետ եկան համաձայնության, որից հետո նրա այցերը դարձան հաճախակի: Երկրորդ շրջանը՝ 88-94 թթ. է, այս շրջանում հարաբերությունները համեմատաբար բարելավվեցին, և հույս արթնացավ, որ Էջմիածնի և Կիլիկիո հարաբերությունները դրանից հետո կփոխվեն, սակայն պատմությունը ցույց տվեց, որ դա ավելի խորը արմատներ ուներ, քան սոսկ կաթողիկոսների անտագոնիզմն իրար հանդեպ:

95-ից, երբ Կիլիկիո կաթողիկոսը ընտրվեց որպես Գարեգին Ա Ամենայն հայոց կաթողիկոս, մինչև նրա մահը՝ 99 թվականը, իներտ շրջան էր, հարաբերությունները լավ էին, քանի որ նա Կիլիկիո կաթողիկոսությունից եկավ դեպի Էջմիածնի կաթողիկոսություն, և որոշակի դեր խաղաց պետական իշխանությունը, որն այս քայլով փորձեց միասնականություն մտցնել սփյուռքի և Հայաստանի հայության միջև՝ ի դեմս Գարեգին Ա կաթողիկոսի: Հովհաննես Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ Անթիլասի աթոռը բավական քաղաքականցված աթոռ է, թեև որոշ չափով այդպես է Էջմիածնի աթոռը, և այս տեսակետից Դաշնակցությունը շատ մեծ ազդեցություն ունի Կիլիկիո աթոռի վրա: Այդ տեսանկյունից այնտեղ քաղաքական օրակարգը բավական մեծ դեր է կատարում:

Հաջորդ փուլը 99-ից հետո է սկսվել, երբ որոշակի ժամանակահատված իներցիոն ուժով պահպանվում էին լավ հարաբերությունները, սակայն 2003-ին Կանադայում թեմ բացվելուց հետո Կիլիկիո աթոռի հետ հարաբերությունները խորը հակասությունների վերածվեցին, արդեն պաշտոնական մակարդակով եղան հայտարարություններ, և այդ օրվանից մինչև օրս հարաբերությունները, կարելի է ասել, խզված են:

Անդրադառնալով օրերս հնչած հրահանգին՝ կրոնագետը հավաստեց, որ այսպիսով փաստացիորեն հարաբերությունները վերջնականապես կսրվեն կամ կդառնան ուղղակի թշնամական, ինչը շատ վտանգավոր է Հայաստանի և սփյուռքի հարաբերությունների, հայ ժողովրդի միասնականության դիրքերից, ինքնության պահպանության և բազմաթիվ վտանգների, որոշ եկեղեցական համայնքներում այդ ներքին սրումը՝ էջմիածնականներ և կիլիկիացիներ բաժանումը, զգացվում է, ինչը հղի է լուրջ վտանգներով: Սա, ըստ կրոնագետի, իրականում պրովոկացիա է, որն արվում է գիտակցաբար և հենց եկեղեցական կենտրոնների կողմից, շատ դեպքերում պատվիրվում են հոդվածներ տարբեր անձանց անունով: Ավելին, նշում են՝ քանի որ սովետական շրջանում չկար անկախ պետականություն, իսկ այսօր կա, թող Էջմիածինը զբաղվի անկախ պետականություն ունեցող Հայաստանի ներքին հոգևոր գործերով, իսկ սփյուռքը թողնի Կիլիկիո աթոռին, քանի որ սփյուռքը ձևավորվել է ցեղասպանությունից հետո, իսկ Կիլիկիո աթոռը որոշ առումով դրա ժառանգորդն է: Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ պետք է ընդունել՝ այդ հարցում ավանդաբար Էջմիածինն է եղել Ամենայն հայոց կաթողիկոսությունը, և այստեղ իրականում այդ պրովոկացիաները որոշակի խնդիր են հետապնդում:

Բացի այդ, կրոնագետի ավելացրեց, որ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսը պակաս պատվաբեր տիտղոս չէ, և այս տեսակետից ընդհանրապես անիմաստ և վտանգավոր է հարցի՝ օրակարգում հայտնվելը, քանի որ այն հետագա իրադարձություններով լեցուն խնդիր է. սփյուռքում եկեղեցու գործունեությունը բավական մեծ է մշակույթի, հայոց լեզվի պահպանման համար: Իսկ երկու մեծ կաթողիկոսությունների հակասություններից կտուժի միայն եկեղեցիների հեղինակությունը:

Իսկ թե որքանո՞վ է դա թուլացնում Էջմիածնին՝ կրոնագետը կարծում է, որ չի թուլացնում և չի թուլացնի, եթե Էջմիածինը ճիշտ որոշում ընդունի և չենթարկվի պրովոկացիաների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում