Այսօր առավոտյան Դոնեցկի «Շախտյոր»-ը մեկնել է Թուրքիա: Անթալիայում կայանալիք ուսումնամարզական հավաքին «հանքափորներ»-ի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն հրավիրել է 26 ֆուտբոլիստների, որոնց թվում է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը:
Հավաքի ժամանակ «Շախտյոր»-ը երեք ընկերական հանդիպում կանցկացնի: Այսօր Լուչեսկուի սաները կհանդիպեն Մինսկի «Դինամո»-ի հետ, փետրվարի 26-ին` Նալչիկի «Սպարտակ»-ի, իսկ փետրվարի 24-ին պլանավորած հանդիպման մրցակիցը դեռ հայտի չէ: