2011 թվականի փետրվարի 20-ին հնդկահայոց հոգևոր հովիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Հոգեշնորհ Տ. Խորեն աբղ. Հովհաննիսյանը Սուրբ Նազարեթ Մայր եկեղեցու վարչության, ճեմարանի ուսուցիչների և մի խումբ աշակերտների հետ Կալկաթայից (Հնդկաստան) ուխտի գնաց Չեննայի (Մադրասի) Սուրբ Աստվածածին եկեղեցի, որը հիմնադրվել է 1712 թվականին:
Չեննայի օդանավակայանից ուխտավորներն ուղևորվեցին եկեղեցի, ուր մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:
Հավարտ Սուրբ Պատարագի կատարվեց հոգեհանգստյան արարողություն եկեղեցու հարակից «Շմավոնյան» պարտեզում, որտեղ իրենց հավիտենական հանգիստն են գտել Հարություն ավագ քահանա Շմավոնյանը, Շահամիր Շահամիրյանը…
Մադրասի հայ գաղութը ձևավորվել է 17րդ դարում: Այն դարձել է հնդկահայ գաղթօջախի հոգևորմշակութային ոստանը:
17941796 թվականներին Մադրասում հրատարակվեց առաջին հայ պարբերականը`»Ազդարարը», որի խմբագիրն էր Հարություն ավագ քահանա Շմավոնյանը: Հոգևորական, ում անունը ոսկե տառերով պիտի գրվի հայ մամուլի և մշակույթի պատմության մեջ: 1772 թվականին Շահամիրյանի տպարանում լույս տեսավ արցախցի Մովսես քահանա Բաղրամյանի «Նոր տետրակ, որ կոչի հորդորակ» առաջին հրապարակախոսական տպագիր աշխատությունը: Մեկ տարի անց` 1773ին, նույն տպարանում Մադրասի հայտնի խմբակի անդամները` Հովսեփ Էմինը, Տեր Մովսեսը, Գրիգոր Խոջաջանյանը, Շահամիրյանները… կյանքի կոչեցին Հայաստանի առաջին սահմանադրությունը` «Որոգայթ փառացը»` հայ քաղաքական մտքի ամենամեծ նվաճումը:
Մադրասը մինչև հիմա ունի «Armenian Street» փողոցը, որտեղ էլ գտնվում է Սուրբ Աստվածածին եկեղեցին:







































