Thursday, 25 06 2026
Հայաստանի իշխանությունը ռուսաֆոբ չէ. չենք ատում Ռուսաստանին
Իսրայելի զինված ուժերը հերքում են Լիբանանի հարավում անվտանգության գոտուց ուժերի մասնակի դուրսբերումը
20:50
Հաջիևը Մակրոնի խորհրդականի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները
Տեղի է ունեցել հայ-ամերիկյան «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման արարողությունը
20:30
Ֆրանսիայում բժիշկներին անհանգստացնում է շոգի պատճառով մահացության հնարավոր կտրուկ աճը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու 0,13 հա հողամասը վերադարձվել է համայնքին
Իսրայելը հայտարարել է Գազայում «Իսլամական ջիհադի» ստորաբաժանման հրամանատարի ոչնչացման մասին
Մեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ նախարարը հետևել է ընթացքին
Պուտինն ԱԽ անդամների հետ քննարկել է ներքին անվտանգության հարցերը
Երևանում տեղի է ունեցել IUCN Հայաստանի ազգային կոմիտեի գործունեության մեկնարկին նվիրված ընդունելություն
19:30
App Store-ից հեռացվել են VK հոլդինգի մի շարք հավելվածներ
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության կասկածանքով ձերբակալություններ են իրականացվել
19:10
Հարավային Կորեայի դատախազությունը կրկին մահապատիժ է պահանջել նախկին նախագահի համար
Վերաքննիչը բեկանել է Աջապահյանի գործով դատավճիռը
18:50
Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել Կուբայի վրա ճնշումը
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
18:30
Արևմուտքը Կիևին 375 միլիոն եվրո կհատկացնի էներգետիկայի համար. Շմիհալ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ
18:10
Եվրասիական զարգացման բանկը կընդլայնի  աշխարհագրությունը 11 պետություններով՝ ներառելով Վրաստանը և Ադրբեջանը
Մոսկվան արևմտյան «մշուշներին» չի հավատում․ Ռուսաստանը «կանցնի լիակատար ավտարկիայի»
17:50
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին
Մաթևոսյանը հանդիպել է Bezos Earth Fund-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ
17:30
Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիսի բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը՝ +36.1°C
Նոր պատմական ռեկորդ. 823,584 աշխատատեղ
17:10
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո
ԱԽ քարտուղարը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին
16:50
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
Նախորդ տարվա մայիսի համեմատ ՏԱՑ-ի հավելաճը 11.7% է եղել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի
Ունեմ ցանկություն շարունակել առողջապահության նախարարի պաշտոնավարումը․ Անահիտ Ավանեսյան

ԱԳՆ. Դեսպան Ռուբեն Կարապետյանի այցը Խորվաթիա

Փետրվարի 15-17-ը Խորվաթիայի նախագահ Իվո Յոսիպովիչին /Ivo Josipovic/ հավատարմագրերը հանձնելու նպատակով դեսպան Ռուբեն Կարապետյանը գտնվում էր Զագրեբում, ուր հանդիպումներ ունեցավ նաեւ Խորվաթիայի խորհրդարանի խոսնակ Լուկա Բեբիչին /Luka Bebic/, Խորվաթիայի արտաքին գործերի եւ եվրոպական ինտեգրման նախարարության պետքարտուղարներ Անդրեյ Պլենկովիչին /Andrej Plenkovic/ եւ Մարիո Նոբոլիոյին /Mario Nobilo/, ինչպես նաեւ Խորվաթիայի նախագահի արտաքին հարցերով խորհրդական, դեսպան Յոսկո Պարոյի /Josko Paro/ հետ:

Հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում երկուստեք բարձր գնահատվեց հայ-խորվաթական համագործակցության ներկա մակարդակը եւ նշվեց երկու երկրների միջեւ տարբեր բնագավառներում համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը: Այդ իմաստով դեսպան Կարապետյանը առանցքային համարեց Խորվաթիայի նախագահի Հայաստան կայանալիք պաշտոնական այցն այս տարվա ընթացքում:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին երկկողմ համագործակցության խորացման հեռանկարները, հատուկ անդրադարձ կատարվեց առեւտրատնտեսական հարաբերությունների խթանմանն ու համատեղ նախագծերի իրականացման անհրաժեշտությանը:

Դեսպան Կարապետյանը Խորվաթիայի խորհրդարանի նախագահ Բեբիչի հետ քննարկեց առաջիկայում նրա Հայաստան կայանալիք պաշտոնական այցելության մանրամասները, ինչպես նաեւ խորհրդարանական համագործակցության սերտացման հետ կապված հարցեր: Հանդիպման ընթացքում Լուկա Բեբիչն ընդգծեց հայ ժողովրդի պատմական բացառիկ դերակատարությունն ու շոշափելի ներդրումը եվրոպական մշակութային ժառանգության մեջ եւ Խորվաթիայի խորհրդարանի աջակցությունը հայտնեց Հայաստանի եվրաինտեգրման հետ կապված գործընթացում: Կարեւորվեց խորհրդարանական ուղղակի կապերի խթանումը, փոխայցելությունների եւ ճանաչողական տարբեր բնույթի միջոցառումների իրականացումը երկու երկրների խորհրդարաններում:

Դեսպան Կարապետյանը Խորվաթիայի արտաքին գործերի եւ եվրոպական ինտեգրման նախարարության պետքարտուղարներ Պլենկովիչի եւ Նոբոլիոյի, ինչպես նաև Խորվաթիայի նախագահի արտաքին հարցերով խորհրդական, դեսպան Պարոյի հետ քննարկեց երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք օրակարգային հարցեր: Դեսպան Կարապետյանը ներկայացրեց ԼՂ հակամարտության կարգավորման ներկա վիճակը, անդրադարձ կատարեց
տարածաշրջանային խնդիրներին: Հանդիպումների ընթացքում նշվեց երկկողմ համագործակցության առկա հզոր ներուժը եւ պայմանավորվածություն ձեռք բերվեց մշակելու գործնական ծրագիր հարաբերությունների զարգացման ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում