Ըստ Ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարակած տվյալների` 2011թ. հունվարին 2010թ. դեկտեմբերի համեմատ արտահանման ծավալները կրճատվել են 42.6%-ով, իսկ ներմուծման ծավալները` 38.1%-ով:
Նշենք, որ ամեն տարի էլ հունվար ամիսը համարվում է տնտեսական ամենացածր ակտիվության ամիսը` պայմանավորված նաև նրանով, որ ամսվա 1/3-ը սովորաբար աշխատանքային չէ: