Իսպանական «Դեպորտիվո»-ի դարպասապահ Դանիել Արանսուբիան երեկ կայացած «Ալմերիա»-ի հետ խաղում մրցավարի ավելացրած ժամանակի 5-րդ րոպեում դարձավ պատասխան գոլի հեղինակ (1:1):
Անկյունայինի խաղարկումից հետո Արանսուբիան գլխի դիպուկ հարվածով փրկեց իր թիմին պարտությունից և դարձավ պատմության մեջ առաջին դարպասապահն, ով Իսպանիայի առաջնության հանդիպումներում գլխով գոլ խփեց, հաղորդում է AFP-ն: