Ինչպես հաղորդում է Al-Arabia հեռուստաալիքը, Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում թալանվել է պետական հեռուստաընկերության շենքը: Ըստ հեռուստաընկերության հաղորդած տվյալների` այրվում են նաև պետական հիմնարկներն ու ձեռնարկությունները:
Россия-24-ի փոխանցմամբ, իրավիճակը երկրում բարդանում է ժամ առ ժամ: Տրիպոլիի փողոցներում իսկական մարտեր են: Միևնույն ժամանակ, ԶԼՄ-ները չեն կարողանում պարզել, թե իրականում որտեղ է գտնվում երկրի ղեկավար Մուամար Քադաֆին:
Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Տրիպոլիում շինհրապարակի վրա հարձակման հետևանքով տուժել են այդ երկրի 18 քաղաքացի:










































