«Մարդ, որը տասը տարի ղեկավարել է այդ գերատեսչությունը և չտեսնելով սեփական սխալները` քննադատում է, ես դա համարում եմ քաղաքական կուրություն և մանկամտություն, և կարծում եմ, որ մեր երկրի իշխանությունները ճիշտ վարվեցին նրան հեռացնելով արտաքին քաղաքականությունից»,- անդրադառնալով նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի քննադատությանը` ուղղված Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքականությանը, կարծիք հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը:
Մելիքյանի խոսքերով, Օսկանյանի նման թույլ և մանկամիտ արտաքին քաղաքականության ղեկավար Հայաստանին պետք չէր:
Հարցին, թե ինչո՞ւ է մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ն այդքան տարի հանդուրժել «քաղաքականապես կույր և մանկամիտ» գործչին, Մելիքյանը պատասխանեց. «Դա էլ մեր թերություններից ու սխալներից մեկն է եղել»: